Քաղաքական

Ովքեր են «Ոչ»-ի եւ «Այո»-ի տերերը

lenabadeyanarminegevorgyan
Անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն ունեցել ենք 4 հանրաքվե, այնպես որ սպասվողն արդեն 5-րդն է: Բոլոր հանրաքվեներից ամենատպավորիչը եղել է Անկախության Հանրաքվեն, ուստի հանրապետականները նպատակ են դրել այս մեկն անցկացնել այնպես, որ նմանվի հենց այդ Հանրաքվեին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Արտակ Դավթյանը: Թեեւ քվեաթերթիկներով քվեարկողներին տրվելու է ընդամենը երկու տարբերակ՝ «այո» կամ «ոչ», բայց բանավեճերից պարզվել է, որ բացի այս տարբերակներից կան նաեւ «կիսա-այո»-ի կամ «կիսա-ոչ»-ի կողմնակիցներ: Պառլամենտական կառավարման անցնելու համատեքստում, ի դեպ՝ քաղաքական գործիչներն այսօր կարոտախտով հիշել են 90-95 թթ. ԱԺ-ի որակը: «Այո»-ի եւ «Ոչ»-ի, ինչպես նաեւ դրանց կիասա-տարբերակների կողմնակիցների հիմնավորումները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Back to top button