Հասարակություն

Համազգային թատրոնը կկրի հիմնադրի՝ Սոս Սարգսյանի անունը

hasmikdilanyan
Չորս տասնյակ հարցեր  ու շուրջ 40 րոպե: Հերթական հինգշաբթին կառավարությունում առանց բողոքի ակցիաների է  ավարտվել: Գործադիրն ընդունել է նիստի օրակարգում ընդգրկած գրեթե բոլոր հարցերը, դրանցից մի քանիսն այդուհանդերձ,  դեռ մեկ-երկու օր պետք է քննարկվեն: Կառավարությունը սահմանել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմում է ամսական 8000 դրամ:  Կառավարության որոշմամբ Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով: Մեկ այլ որոշմամբ էլ  բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով:

 

ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն ռիկսերը նվազեցնելու հերթական քայլն է արվում: Կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ  կփոխանցվեն  էլեկտրոնային եղանակով: Մինչ այժմ  դրանք փոխացվել են  հիմնականում հարազատների միջոցով:  Իսկ սա ոլորտի պատասխանատուի՝  Նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, սա նախ, անհարմարություն էր  պատճառում քաղաքացինեին, բացի այդ, հնարավորություն էր տալիս  բերել նաև արգելված սպրանքներ:

«Որը նշանակում է  երկարատև  ստուգման գործընթաց, և նաև քրեակատարողական ծառայող և կալանավորված կամ դատապարտյալի հարազատ շփում»:

Այսօր հաստատված նախագծերից մեկով այսուհետ  այդ ամենը կարող են փոխանցվել նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am)» միջոցով: Պատվերը կընդունի  «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը և միայն  անազատության մեջ գտնվող անձի գրավոր համաձայնության  դեպքում նրա փաթեթը կամ ծանորցը կհասնի  քրեակատարողական հիմնարկ:

Որդեգրման հերթական երկու նախագծերով  ԱՄՆ և Իտալիա կմեկնեն առողջական խնդիրներ ունեցող երեխաներ: Արփինե Հովաննիսյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ  ՀՀ քաղաքացիները չեն  ցանկացել որդեգրել երեխաներին:

ՏԿ և ԱԻ  նախարար Արմեն Երիցյանն առաջարկում էր Ապարանի թիվ մեկ դպրոցից  հետ վերցնել  ու Ապարանի քաղաքային համանքին հանձնել  նախագիծն իհարկե կհաստատվեր, եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը  չնկատեր, որ ֆինանսական հատկացումներ են նախատեսվում տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներից: Պարզվեց, որ խորհրդի նախագահ վարչապետը հատկացումից  տեղյակ չէր. «Գրել եք, 150 մլն դրամ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ֆինանսավորում, ո՞վ է  այս հարցը որոշել: Էդ խորհրդի նախագահը ես եմ, նման որոշում չենք կայացրել: Լավ մեկ օր ժամանակ այս հարցին՝ կնայենք»:

Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար: ՀՀ սփյուռքի նախարարությունը կփոխատուցի սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները: Այս նպատակով կառավարությունը սփյուռքի նախարարությանը հատկացրեց շուրջ 24 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ,  Համազգային թատրոնն այսուհետ կկրի  հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունը:

Մեկ այլ որոշմամբ  էլ բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով:  «Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988թ.-ին: Ա. Մազմանյանը որպես հիմնադիր և բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել թատրոնի և կինոյի զարգացմանը:

Արդեն կառավարության նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության բոլոր անդամներին հրավիրեց  մասնակցելու  Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50 ամյակին նվիրված միջոցառումներին,  որոնց շրջանակում հոկտեմբերի 28-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հուշ-հանդիսություն:

Back to top button