Միջազգային
Էրդողանը Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրում է երեք կազմակերպության


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում 100 մարդու կյանք խլած ահաբեկչության մեղավոր է համարում միմյանց հետ կռվող երեք կազմակերպության՝ «Իսլամական պետությանը», քուրդ ապստամբներին եւ սիրական գաղտնի ոստիկանությանը՝ Մուհաբարաթին, հայտնում է Reuters- ը։
Ի դեպ՝ մինչեւ օրս որեւէ կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, իսկ Քրդական աշխատավորական կուսակցությունը կտրականապես հերքել է իր մեղսակցությունը։
Անկարայում ահաբեկչությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 10- ին, որի զոհ էին դարձել 102 մարդ։ Հետաքննության արդյունքներով՝ պայթյունն իրականացրել էին երկու մահապարտներ, որոնց ինքնությունը պարզվել էր ԴՆԹ անալիզի օգնությամբ։