Գաբրիել Ղազարյան.Հայաստան-Ալբանիա խաղը ծախված չէր


Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը վստահ է, որ Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը ծախված չէր: Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նաեւ նշել է. «Դե սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է: Ինչու պիտի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծախեր խաղը, կարո՞ղ եք ասել: Ինձ եք հարցնում՝ ես չեմ հավատում»: Հայաստան-Ալբանիա խաղն ավարտվել էր 0:3 հաշվով: «Ինչ է պետք ՝ ֆուտբոլի զարգացման համար»,- հարցին նախարարը պատասխանել է՝ հստակ ծրագիր է պետք:
«Վաճառքի հետ կապված ես կարող եմ ասել, որ ես անձմաբ չեմ հավատում»:
Արդյոք կքննվի՞ այս խաղի արդյունքները, հարցին, Ղազարյանը վստահեցրել է՝ ինչ-որ պետք է, արվում է. «Քննարկումներ են արվում նաեւ ֆեդերացիայում. այն ունի նաեւ նախագահություն, ունի վարչական խորհուրդ, մրցավարական խորհուրդ»:
Նախարարը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՀՖՖ-ում, քանի որ այն ՀԿ է: Նաև նշել է. «Ես տեղյակ եմ՝ յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է տեղի ունենում: Միանշանակ նախարարությունը աշխատում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք ՀԿ-եր են, բայց դա կապ չունի, քանի որ իրենք մարզական են, եւ բնականաբար մենք իրար հետ համագործակցում ենք, յուրաքանչյուր դեպքում մենք իրենց աջակցում ենք»: