Արսեն Հարությունյանի անդրանիկ ցուցահանդեսը՝ «Հայ արտ»-ում


Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնի ցուցասրահում գեղանկարիչ Արսեն Հարությունյանը արվեստասերներին ներկայացավ իր առաջին անհատական ցուցահանդեսով:
Երեք տասնյակից ավելի գեղանկարչական յուղաներկ կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ, մարդաշատ ցուցասրահ և բազում շնորհավորանքներ: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի մագիստրոսի որակավորմամբ գեղանկարիչ Արսեն Հարությունյանի համար օրը հիշարժան կմնա նաև այն պատճառով, որ անդրանիկ ցուցահանդեսը արվեստասերների գնահատանքին է հանձնում իր ծննդյան 33-րդ տարեդարձի օրը: Ցուցադրված կտավները, արվեստագետների կարծիքով, հույս են ներշնչում, որ այսօր գործ ունենք տաղանդավոր ու մեծ ասելիքով անհատականության հետ: Համակարծիք է նաև Արսենի դասախոս Աբրահամ Սահակյանը;
«Ես այստեղ մեծ սեր եմ տեսնում թե՛ շրջապատի և թե՛ տվյալ թեմայի նկատմամբ: Ցանկանացած աշխատանք մանրակրկիտ ուսումնասիրված և խորը վերլուծված է և այն լոկալ, լակոնիկ քիչ մինիմալիստական լուծւմներով որ ինքը ներկայանում է հաճելի է: Ցուցահանդեսն ասելիք է և Արսենն ուներ ասելիք և ասելիքը տեսանելի է»:
Խիստ ուրույն վրձնած բազմախորհուրդ խորագրերով գեղանկարներն ու գրաֆիկական գործերը, իհարկե, բառերով նկարագրելն անիմաստ է.ուղղակի տեսնել է պետք և համոզվել, որ Արսեն Հարությունյան նկարիչը դեռ իր մնայուն ու տպավորիչ խոսքն ասելու է ոչ միայն հայ գեղարվեստի ներկապնակում, չնայած ինքը՝ ցուցահանդեսի հեղինակը, իրեն գրաֆիկայի մեջ է առավել հեռանկարային առաջընթաց է կանատեսում: