Հ. Հակոբյան. Առաջարկվող փոփոխությունները կայունության երաշխիքներ են տալիս


«Այս նոր բարեփոխված սահմանադրությունը տալիս է կայունության երաշխիքներ; Գործող սահմանդրությոմբ ստվերվում էր ԱԺ դերը, իսկ այս բարեփոխված տարբերակով առաջնային դիրքում լինում է Ազգային ժողովը։ Կառավարությունը դարձնում ենք փոփոխական, իսկ ընտրված պատգամավորը անփոփոխ»,- այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ հավելով, որ հիմա նախագահն է նշանակում վարչապետին, որի համար էլ պատասխանտու: Փոփոխված տարբերակով պատասխանտու է խորհրդարանը։ Ու եթե վարչապետը թերանա իր գործունեության մեջ, ապա կարող ենք փոխել ,թեկուզ վեց ամիսը մեկ, ասում է։
Լրագրողներին ներկայացնելով գործող սահմանադրության և փոփոխվող տարբերակի կարևոր դրութները՝ պատգամավորը շեշտում է, որ առաջարկվողը նախևառաջ հնարավորինս ներդաշնակ է դարձնելու հասարակ քաղաքացու կյանքը: Այս փոփոխված տարբերակով մենք անհատի կերպարից վերանում ենք և բերում ենք քաղաքական ինստիտուտի կերպարը:
Պատգամավորի գործունեության համար հասարակության առաջ պետք է պատասխան տա կուսակցությունը, մարդ գաղափարից անցնում ենք ինստիտուտ գաղափարին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: