Սպորտ

Բորուսիան Բաքու ժամանեց առանց Հենրիխ Մխիթարյանի

Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել է Բաքու: Թիմի հետ Բաքու չի մեկնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Սա մեր կայացրած ամենաճիշտն որոշումն էր»,- օդանավակայանում ասել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն: «Հենրիխը բարկացած չէ, որ ստիպված է տանը մնալ»,- հավելել է թիմի գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք, որ «Գաբալա» – «Բորուսիա» մրցավեճը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին:

Back to top button