«Ավանդույթից` արդիականություն». հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ Երեւանում


Հոկտեմբերի 22-ին և 23-ին Երևանում անցկացվելու է հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը: Ներկայացնելով «Ավանդույթից-արդիականություն» խորագրով ցուցահանդեսը՝ ցուցահանդեսի կազմակերպիչ և «ԷՅԲԻՔ» կազմակերպության տնօրեն Վարդիթեր Հարությունյանը նշել է, որ Ճապոնիայի «Գալերի գինզա ի Չոմեի» հետ համագործակությունը սկսվել է դեռևս 2006 թվականից: Համագործակցության ծրջանակներում պարբերաբար անցկացվել են ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ճապոնիայում:
Հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսներն արդեն տարիների պատմություն ունեն: Ճապոնիայի «Գալերի գինզա ի Չոմեի» հետ համագործակցությունը հայաստանյան «ԷՅԲԻՔ» կազմակերպությունը սկսել է դեռևս 2006 թվականից: Հերթական ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 22-ին և 23-ին: «Ավանդույթից-արդիականություն» խորագրով ցուցահանդեսն այս անգամ նվիրվում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը, նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ և «ԷՅԲԻՔ» կազմակերպության տնօրեն Վարդիթեր Հարությունյանը:
Ճապոնացի նկարչուհի Միձուե Տակագին արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Այս անգամ նա ցուցահանդեսին կներկայացնի 4 աշխատանք:
Ցուցահանդեսներին կներկայացվեն 26 արվեստագետների գործեր: Յուրաքանչյուրը ներկայացնելու է 2-4 գործ: Դրանք հիմնականում այն գործերն են, որոնք ներկայացնում են ճապոնական ժամանակակից արվեստը և ավանդույթները:
Այս համագործակցությունը սկսվեց ընդամենը փորձից: 10 տարի առաջ մենք սկսեցինք մեկ հեղինակից, արդյունքում արդեն ունենք կենսագրություն և հաջողված համագործակցություն, հավելեց նախկին հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանը: