Միջազգային

Ասադի այցից հետո Էրդողանը զանգել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիպ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Սիրիայի նախագահի անակնկալ այցը Մոսկվա: Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել Հալեպի մոտակայքում սիրիական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողության առիթով, որը հնարավոր է փախստականնների նոր հոսքի պատճառ դառնա:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը ընդգծել է, որ անհրաժեշտ է պայքարել բոլոր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Ասադի մոսկովյան այցին անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարարը:

«Ինչպես երևում է՝ Ռուսաստանն աջակցում է այդ ռեժիմին: Երանի ավելի երկար մնար Մոսկվայում, և սիրիացի ժողովուրդը փոքր-ինչ հանգստանար: Կամ էլ, հավերժ մնար այնտեղ և, այդպիսով, սկսվեր անցումային փուլը»,-ասել է Դավութօղլուն։

Back to top button