Միջազգային

Ասադը հանդիպել է Պուտինի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօերի երեկոյան ժամանել է Մոսկվա ու բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկու նախագահները քննարկել են Սիրայում ռուսական ավիացիայի գործողությունները: Պեսկովը նշել է, որ բանակցություններն անցել են նեղ և ընդլայնված կազմով: «Ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը: Բանակցությունները բավականին երկար են տևել, իսկ թեման՝ բավականին հասկանալի»,- հավելել է Պեսկովը:

Բանակցությունների ժամանակ քննարկվել է «ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի», ինչպես նաև սիրիական բանակի հարձակվողական գործողություններին աջակցելու հարցերը: Ասադը շնորհակալութուն է հայտնել Պուտինին ռազմական օգնության համար:

Back to top button