Հասարակություն

Այս տարի առաջին ձյունն անակնկալ չի լինի

hasmikmartirosyanalisagevorgyan
Մայրաքաղաքում այսօր սանմաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացնում է «Սանիտեկ» ընկերությունը: Ավելին՝ առաջիկա ձմռանը ձյան մաքրման աշխատանքներով նույնպես կզբաղվի «Սանիտեկը»: Այդ մասին «Ռադիոլուր»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը: Հուսանք, որ քաղաքային իշխանությունների համար առաջին ձյունն այս տարի անակնկալ չի մատուցի, և քաղաքացիները չեն բախվի առաջին ձյան պատճառած ավանդական անհարմարություններին: Օդերևութաբանների կանխատեսումներից մինչև ձյան մաքրման աշխատանքներ՝ կամփոփվեն «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

Back to top button