ՄշակույթՑեղասպանություն 100

Ֆրանֆուրտի տոնավաճառում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր

Ֆրանկֆուրտի գրքի հանրաճանաչ տոնավաճառի շրջանակներում հոկտեմբերի 16- ին կայացել է 2015թ. ընթացքում հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդեսը։  Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, գրաքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի տաղավարում ներկայացվել են  Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Ետվարտ Ֆիչիչիյանի «Հայոց ցեղասպանությունը 1912-1922թթ. գերմանալեզու մամուլի լույսի ներքո», Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի չհրատարակված փաստաթղթերը Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն ոճրագործության մասին» և Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում» գրքերը:

Այնուհետև Բոխումի համալսարանի գիտաշխատող Քրիստին Փլաթը ընթերցեց մի հատված իր և պրոֆեսոր Միհրան Դաբաղի հեղինակած գրքից:

Միջոցառումը վարում էր Գերմանական ռադիոյի Արևելյան Եվրոպայի պատասխանատու Ռութ Յունգը:

Back to top button