ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահների տարածաշրջան այցը կսկսվի Երեւանում

Հոկտեմբերի 26- ին ԵԱՀԿ ՄԽ համանախագատները կայցելեն Երեւան, Twitter- ում հայտնել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա նշել է, որ միջնորդներին կընդունեն ՀՀ նախագահը եւ ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմարդ Մամեդյարովը Բաքվում մամուլի ասուլիսում հայտնել էր, որ ՄԽ համանախագատները հոկտեմբերի 28- ին կլինեն Բաքվում։

«Կամ նախագահներն իրենք կընտրեն բանակցությունների թեման, կամ էլ համանախագահները նոր առաջարկներ կներկայացնեն»,- ասել էր Մամեդյարովը։ Ըստ «Թրենդի»՝ նա նշել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները որոշելիս շտապողականություն պետք չէ ցուցաբերել:

Back to top button