ՄԻԵԴ-ի լուրջ հարվածը՝ Հայոց Ցեղասապանության ճանաչելու գործընթացին


«ՄԻԵԴ-ը ըստ էության Հայոց Ցեղասպանությունը ժխտող մարդուն արդարացրեց ու նաև նախադեպ ստեղծեց, որպեսզի համամարդկային չարիք ուրացողները կանաչ լույս ունենան և անուղղակի կերպով աջակցություն ստանան հեղինակավոր «դատարանի» կողմից»,-ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Իսկ Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ նշել ,որ ՄԻԵԴ-ն լուրջ հարված հասցրեց, Հայոց Ցեղասապանությունը միջազգայնորեն ճանաչելու գործընթացի վրա:
Հիշեցնենք, որ Շվեյցարիան 2005թ. առաջինը հանդես եկավ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությամբ, հանցանքը հերքողների համար էլ` սահմանեց ազատազրկում եւ դրամական տուգանք:
Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ ստեղծեց «Թալեաթ փաշա» կոմիտեն՝ հանդես գալով «ցեղասպանությունը միջազգային սուտ է» կարգախոսով: Փերինչեքը ստիպված եղավ երկրից հեռանալ: 2006 թվականին Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջեց ցրել կոմիտեն: Պահանջը չկատարվեց, սակայն Փերինչեքը ձերբակալվեց:
2011 թվականին կալանքից ազատվեց եւ շարունակեց գործունեությունը: Որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանը պահանջել էր, որ ՄԻԵԴ-ի վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: ՀՀ-ը Եվրոպական դատարանից ակնկալում էր արդարացի վճիռ, որը զերծ կլիներ այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության փաստը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը իրավաբանորեն չի կարող գնահատական տալ, թե որքանով են բավարավել Հայաստանի պահանջները, բայց ըստ նրա՝ «ՄԻԵԴ-ը ըստ էության Հայոց Ցեղասպանությունը ժխտող մարդուն արդարացրեց, ու և նախադեպ ստեղծեց, որպեսզի համամարդկային չարիք ուրացողները կանաչ լույս ունենան և անուղղակի կերպով աջակցություն հեղինակավոր և «դատարանի» կողմից»:
Եթե մինչ այս թուրքական իշխանություններն անընդհատ խոսում էին պատմաբանների հանձնաժողովից, ապա հիմա խոսելու են Ցեղասպանության փաստի ուրացումը արդարանցնող վճռից:
Մելքոնյանը ասում է, որ հերթական անգամ մենք ականատես եղանք, թե որոնք են իրական եվրոպական արժեքները:
Այս վճիռը քաղաքականացված էր, քանի որ այդ դատարանը ավելի շատ աչքի է ընկնում քաղաքական, քան իրավականվճիռներ կայացնելով: Բացի դա ՄԻԵԴ-ը ունի հակառուսական ուղղավածություն:
Հակոբ Չաքրյանն էլ նկատում է, այսուհետեւ եթե որեւէ մեկը ժխտի ցեղասպանությունը, Շվեյցարիան օրենքով կպատժի, բայց ՄԻԵԴ-ն էլ իր հերթին կպատժի Շվեյցարիային:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ չի կարողանում գտնել այն եզրերը,որ այդ վճիռը նպաստելու է մեր արդար դատի ընթացքին:
«Թուրքիայում յուրահատուկ է էյֆորիա է տիրում և բացատրվում է հետևյալ կերպ. Հայաստանը և Թուրքիան իրավականորեն առաջին անգամ հանդիպեցին դատարանում՝ խնդրո առարկան Հայոց Ցեղասպանության ժխտումն էր: Պահանաջները դատարանը բավարեց, չնայած ֆիքսեց, որ Ցեղսապանություն փաստը անհերքելի է, բայց վճիռը եղավ երկիմաստ, որը կարող է դառանալ քաղաքական շահարկումների առիթ»: