Հացադուլը կվերսկսեն, եթե


«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի մոտ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 12-ին հայտարարեցին անժամկետ հացադուլ, միաժամանակ 10-ը կետերից բաղկացած նամակով դիմեցին հանրապետության նախագահին: «Հացադուլը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ սպասում ենք արձագանքին»,-ասում է ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը: Թեմայի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում: Բանախոսներն անընդունելի են համարել այն փաստը, որ Անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման որևէ նախադեպ:
Ըստ լրագրողի հայկական դատական համակարգում, որտեղ գործում է ընտրովի արդարադատության սկզունքը սխալները առավել քան անխուսափելի են: Իսկ ինչու է մեր դատական համակարգը մերժում ցմահ դատապարտյալներ գործերի վերաբացումը. ըստ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը հարցը բավականին պարզ պատասխան ունի:
«Այդ ամենը շատ մեծ պատասխանատվություն է»:
Հիշեցնենք, որ իրենց գործերի վերանայման պահանջով «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի մոտ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտըեմբերի 12-ին հայտարարեցին անժամկետ հացադուլ, միաժամանակ 10-ը կետերից բաղկացած նամակով դիմեցին հանրապետության նախագահին: «Հացադուլը ժամանակավորապես դադարեցվել է, սպասում ենք արձագանքին»,-ասում է ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը:
«Այս խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական կամք դրսևորելու դեպքում»,-ասում է Ռոբերտ Ռևազյանը, անընդունելի համարելով այն փաստը, որ անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման որևէ նախադեպ: