Երևանում սպասվում է սառցե հեքիաթային տոն


«2008-ին, երբ ես Հայաստանում էի երկու ցուցադրական ելույթ ունեցա և զգացի հայ ժողովրդի մեծ հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ: Երբ ես ելույթ էի ունենում «Արմենիա մոյա» երգի տակ, նկատեցի մի կին ինչպես է հուզվել ու լացում: Այստեղ սիրում ու գնահատում են գեղեցիկը: Ես իհարկե ավելի վաղ կգայի Հայաստան, եթե չորոշեի շարունակել մեծ սպորտը: Այժմ ես սպորտային մրցելույթներին դադար եմ տվել: Այս մրցաշրջանում մրցաշարերում ելույթ չեմ ունենա և միայն հանդես կգամ շուոներում: Իմ գործակալ Արի Զաքարյանի հետ մենք նախատեսել ենք համաշխարհային մեծ շրջագայություն, ինչը իրենից ներկայացնում է մոտ 100 ցուցադրական ելույթ: Նոյեմբերի 20-ին Երևանում կներկայացնեմ նոր ծրագիր, որով ես հանդես կգամ նաև հաջորդ մրցաշրջանում»:
Պլուշչենկոն խոստացավ, որ նոյեմբերի 20-ին Երևանում գեղասահքի մեծ տոն կլինի: Ընդհանուր առմամբ «Սառցե թագավորները» շոուին կմասնակցեն ավելի քան 20 գեղասահորդներ այդ թվում աշխարհի կրկնակի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Սլուցկայան, 2011 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Թոմաշ Վերները և էլի շատ ու շատ աշխարհահռչակ գեղասահորդներ: Խոսելով մարզական կարիերայի մասին՝ 32 ամյա Պլյուշչենկոն նշեց, որ ինքը դեռ շարունակելու է իր խոսքն ասելու է ամենաբարձր մակարդակի մրցաշարերում:
«Վերջերս եղավ ապատեղեկատվություն, որ ես վնասվածք եմ ստացել ու վիրահատության ենթարկվել: Բայց փառք Աստծո այդպիսի բան չկա: Ես շարունակում եմ մարզվել ու դա անում եմ ամեն օր: Ցանկանում եմ 5-րդ անգամ մասնակցել օլիմպիական խաղերին և աշխարհում լինել միակ գեղասահորդը, որը 5 անգամ մասնակցել է օլիմպիական խաղերին: Ինձ շատ են խորհուրդ տալիս թողնել գեղասահքը, զբաղվել բիզնեսով կամ մեկ այլ գործով, բայց ես սիրում եմ սպորտը, սիրում եմ սառույցը: Իհարկե կգա ժամանակ, որ ես կասեմ շնորհակալություն ու կհեռանամ: Բայց դեռ դրա ժամանակը չէ. ես այստեղ եմ և դեռ ասելիք ու անելիք ունեմ»:
Խոսելով Հայաստանում գեղասահքի զարգացման մասին՝ Պլյուշչենկոն նշեց, որ նման պայմաններում դժվար է մարզաձև զարգացնել:
«Ցավոք Հայաստանում չկա գեղասահքի մարզդպրոց, այստեղ այս մարզաձևը կարծես մեռած լինի: Եղավ մի պահ, երբ նույնիսկ ինձ հրավիրեցին և իմ անվան մարզադպրոց բացեցին: Բայց դա ընդամենը մեկ պահ տևեց: Եթե 12 ամսվա ընթացքում ընդամենը միք քանի ամիս է երկրում սառցադաշտ գործում այդեղ գեղասահքի զարգացման մասին դժվար է խոսել: Ռուսաստանում յուրաքանչյուր ամիս նոր սահադաշտ է բացվում և դա երեխաներին բերում է դեպի սպորտ կտրում արատավոր երևույթներից: Աշխարհում շատ հայտնի հայ մարզիկներ կան, որոնք հաջողությամբ մարզվում ու ներկայացնում են այլ երկրներ: Վստահ եմ, եթե այստեղ պայմաններ լինեն նրանք մեծ հաճույքով կմարզվեն Հայաստանում ու կներկայացնեն Ձեր երկիրը»:
Պլյուշչենկոն նաև նշեց, որ առաջիկա օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում նույնիսկ հայ կլինի, ով նաև մեդալի հավակնորդ է: