Հասարակություն

Դեպի Հայաստան ուղևորահոսքը պակասել է

Հայաստան ինչպես ուղևորահոսքը, այնպես էլ թռիչքների քանակը պակասել է առաջին 9 ամիսների տվյալներով: Այս մասին են վկայում «Զվարթնոց» օդանավակայանի 2014-2015 թվականների հունվար-սեպտեմբեր  ամիսների հիմնական արտադրական ցուցանիշները, որոնք ներկայացրել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը:

Այսպես. նշված ժամանակահատվածում ՀՀ ժամանած ուղևորների թիվը կազմում է 702 հազար 004 մարդ` նախորդ տարվա 762 հազար 157-ի փոխարեն:

Ընդհանուր ուղևորահոսքը 2014-ին կազմել է  1 միլիոն 573 հազար 109 մարդ, 2015-ին` 1 միլիոն 440 հազար 227 մարդ:

Պակասել են նաև առաքված բեռների ցուցանիշները. 2014-ին՝ 5281 տոննա,  2015-ին՝ 4048,
թռիչք-վայրէջքների ցուցանիշները. 8 083 հատ` 2014-ին այս տարվա 6 830-ի փոխարեն:

«Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2014-ին եղել է` 15  հազար  019 մարդ` այս տարվա 14 հազար 855-ի փոխարեն:

Back to top button