ԱՄՆ դեսպանատան հերթական աջակցությունը Քննչական կոմիտեին


Քննչական պետական կոմիտեում այսօր հյուևընկալել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Դեսպանը շրջել է կոմիտեի նորակառույց շենքում, ծանոթացել աշխատանքային նոր պայմաններին, նաև կոմիտեին է նվիրաբերել 132 հազար դոլար արժողությամբ համակարգչային սարքավորումներ: Դրանք կօգնեն Հայաստանում քրեական գործերի վարման նոր՝ թվային համակարգի ներդրմանը: Պատասխանատուները վստահեցնում են, որ քրեական գործերի թվայնացումը ոչ միայն ֆինանսական խնայողություններ կապահովի, այլ նաև կնպաստի քննչական գործողությունների արդյունավետության և թափանցիկության մեծացմանը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հույս ունի, որ ամերիկյան ֆինանսական աջակցության հերթական փուլը կնպաստին իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացմանը:
Իսկ ֆինանսական աջակցությունն ուղղվում է կոնկրետ խնդրի իրագործմանը՝ Հայաստանում քրեական գործերի վարման թվայնացված համակարգի ներդրմանը: «Գործերի թվայնացումը իրավապահներին կօգնի ապահովել տվյալների ճշգրտությունը, քրեկան գործերը հասնալի կդարձնի դատախազներին ու փաստաբաններին: Այսինքն՝ քրեական գործերի թվայնացմամբ կձևավորվի քննությունների ավելի թափանցիկ համակարգ, կմեծանա հաշվետվողականությունը»:
Դեսպանը հիշեց նաև, որ վերջերս խոսել է Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի և դրա վտանգների մասին: Ասաց, որ այս աջակցությամբ կոռուպցիան հաղթահարելու գործիք է առաջարկվում: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ կառավարությունը Հայաստանի իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան մոտ 1.5 մլն դոլար է տրամադրում:
2016-ից նախատեսվում է թվայնացման ամբողջական ներդրումը քննչական համակարգում, իսկ առայժմ ծրագիրը որպես փորձարարական ներդրված է 2 ստորաբաժանումներում՝ Արաբկիր և Աջափնյակ- Դավթաշեն: Քննչական կոմիտեի ղեկավարը դեսպանին տեղեկացրեց, որ այդ փորձարկման արդյունքում 458 քրեական գործ մոտ 35 հազար էջ ծավալով արդեն թվայնացվել է: «458 քրեական գործի թվայնացումն ակնհայտորեն դրական է ազդել նախաքննության որակի վրա: Սա նկատելի օգնություն է նաև քրեական գործով մեղադրյալների պաշտպանությանը, ինչպես նաև նախաքննության նկատմամբ վերահսկողությանը : Եվ վերջապես սա զգալի ֆինանսական խնայողություն է՝ տարեկան շուրջ 60-70 մլն դրամի չափով»:
Ըստ օրենսդրության պահանջի ՝ նախաքննության ավարտից հետո և մինչև դատաքննությունը քրեական գործը պետք է պատճենահանվի և տրամադրվի դատավարության մասնակիցներին: Որպես կանոն՝ քրեական գործերը ծավալուն են՝ առնվազն մի քանի հարյուր էջ ծավալով: Իսկ եթե գործը մի քանի հատորից է կազմված , ապա խոսքն արդեն հազարավոր էջերի մասին է: Թվայնացման արդյունքնում` քրեակայն գործի նյութերը դատավարության մասնակիցներին կտրամադրվեն լազերային սկավառակով: Սա նաև թույլ չի տա քննիչին որևէ փոփոխություն կատարել, քրեական գործում փաստաթուղթ կամ, օրինակ, ամսաթիվ փոխել:
Առաջիկայում նախատեսվում է ստեղծել Քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը տարածքային ստորաբաժանումների հետ կապող ներքին ցանց և ապահովել այս համակարգի կապը տվյալների տարբեր բազաների հետ: Իսկ գործընթացի տրամաբանական շարունակությունը կլինի էլեկտրոնային նախաքննության մոդելի ներդրումը:
Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Ղամբարյանը նկարագրում է, թե ինչ է այն իրենից ներկայքցնում: «Քրեական գործի բոլոր արձանագրությունների շաբլոն ձևերը կտեղադրվեն համակարգում: Մուտք գործելով այդ համակարգ՝ քննիչը կլրացնի անհատական տվյալներն ու հարցաքննության տեքսն անմիջապես կմուտքագրի: Սա թույլ կտա վերհսկող մարմինների թույլ կտա օնլայն դիտարկել նախաքննությունը»: