Հասարակություն

Որակյալ աշխատուժը՝ տնտեսության զարգացման գրավական

sonahakobyan
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման ընկերությունը 2014-2016 թթ իրականացնում է  «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային կովկասում » ծրագիրը, որի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումը մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով: Ծրագիրն աջակցում է մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանը և արդիականացմանը: Ներկայացնելով ՀՀ-ում մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՌԴ և Գերմանիայի փորձագետները անդրադարձել են նաև միջազգային փորձին:

 

 

Տնտեսության զարգացման հիմնական նախապայմաններից է որակյալ և հմուտ աշխատուժի առկայությունը: Այսօր շատ ավելի հեշտ է գտնել կրթությամբ տնտեսագետ, բժիշկ, կամ իրավաբան, քան մասնագիտական ունակություններով օժտված որևէ վարպետ, որը ոչ պակաս կարևոր է, քան նշված մասնագետները: Գաղտնիք չէ,  որ մասնագիտական կրթության ոլորտը երկար տարիներ ստվերված էր: Այն նորից վերակենդանացավ բացառապես միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Դա է պատճառը, որ մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի կարող պատկերացնել առանց միջազգային կազմակերպությունների  հետ համագործակցության:

«Մեզ համար ոչ այնքան ֆինանսական ներդրումներն են կարևոր, որքան իրենց աջակցությունը մեր հաստատություններին աշխատաշուկայում իրականում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ստեղծման ճանապարհին»:

Նախարարին շատ է գոհացնում նաև այն հանգամանքը, որ երիտասարդներն ու նրանց ծնողները հեղինակավոր մասնագիտությունների հեհտևից «վազելու» փոխարեն սկսել են մասնագիտական ավելի ճիշտ ընտրություն կատարել:

«Մեր երեխաները բավականին լավ են հանդես գալիս: Մենք ունենք այսպես կոչված գերակա մասնագիտություններ, որոնք արտահանման ենթական են: Դա մեր ոսկերչությունն է, ՏՏ ոլորտի մանագետներն են, խոհարարությունն է: Բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններով մենք չպետք է աշխատենք»:

Արվեստի զարդակիրառական քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի  Նադիա Մանուկյանն, օրինակ, սովորելուն զուգահեռ արդեն իսկ ցուցահանդեսներում ներկայացնում է իր աշխատանքները: Վստահ է քոլեջն ավարտելուց հետո ոչ միայն կգտնի իր տեղն աշխատաշուկայում, այլև կբացի իր անձնական խանութը:

Լևոն Մարտիրոսյանն էլ ներկայացնում է ֆրանս-հայկական մասնագիտական ու սումնական կենտրոնը: Նա էլ ապագա խոհարար է:

Այսպիսով՝ պարզելու համար, թե համաշխարհային մասշտաբով ինչ մակարդակի վրա է գտնվում հայաստանի մասնագիտական կրթությունը, Հայաստանը մասնակցեց ոլորտում «World skills» միջազգային ամենախոշոր մրցույթ-օլիմպիադային:  «Համաշխարհային հմտությունները» օլիմպիական խաղերն են ՄԿՈՒ ոլորտում: Լայպցիգում կայացած մրցույթի արդյուքնները ցույց են տալիս, որ մեր երկիրը չի գտնվում վերջին տեղում, ինչն արդեն իսկ դրական ցուցանիշ է, ասում է Գերմանական միջազգային համագործակցություն ընկերության ներկայացուցիչ  Յուլիա Ստակյանը:

Ներկայումս «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպությանը անդամակցում է 75 երկիր: Հայաստանն այդ գործընթացին միացել է 2012 թվականից:

 

Back to top button