Սպորտ

Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում Ադրբեջանում կայանալիք «Գաբալա»-ի դեմ հանդիպումը:

«Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանին թույլ չեն տա անցնել ընթացակարգը, որի համաձայն նա կկարողանա տեղաշարժվել երկրով՝ Ադրբեջան ժամանելուց հետո: Այնպես որ, Հենրիխը, հավանաբար, բաց կթողնի «Գաբալա»-ի դեմ խաղը: Մենք ուսումնասիրել ենք հարցը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են, իսկ մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների անվտանգության համար: Ուստի՝ անվտանգության նկատառումներով Մխիթարյանը բաց կթողնի Ադրբեջանում կայանալիք խաղը»,- գրում է Bild-ը՝ մեջբերելով Վատցկեի խոսքերը:

Հիշեցնենք, որ«Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին:

Back to top button