Միջազգային

Գ. Կվիրիկաշվիլի. Վրաստանն ու Ադրբեջանը բոլոր ջանքերը կգործադրեն Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ երկների դեր ստանձնելու համար

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Թբիլիսի: Այցի նախապատրաստման հարցերը Բաքվում այսօր քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Առանձնազրույցից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Էլմար Մամեդյարովն ու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել են, որ երկու երկների միջև ռազմավարական գործընկերությունը օր օրի զարգանում է, Բաքուն և Թբիլիսին միասնական դիրքորոշում ունեն միջազգային ազպարեզի հարցերի վերաբերյալ, վերահաստատել են փոխադրաձ հարգանքը տարածքային ամբողջականության և ինքիշխանության վերաբերյալ:

Մամեդյարովն ասել է, որ քննարկվել է տնտեսական համագործակցությունը: «Ադրբեջանն ու Վրաստանը աշխարհին, Կենտրոնական Ասիային, Չինաստանին պետք է ներկայացնեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նածագիծը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը»:

«Մեր երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը և լուրջ դերակատարություն ստանցնել էներգակրների տարանցման գործում: Մենք բոլոր ջանքերը կգործադրեն Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ երկների դեր ստանձնելու համար»,- իր հերթին նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Back to top button