Հասարակություն

Արցախի Մատենադարանի աշխատանքները մտնում են վերջնական փուլ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Գանձասարի վանական համալիրի հարեւանությամբ կառուցվող Մատենադարանի շենք եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարն այնտեղ հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի եւ հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, եւ շուտով այս կարեւոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենին եւ աշխատակիցներին` մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական եւ հայրենանվեր գործունեության  անհնարին կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները:

Կարդացեք նաև
Close
Back to top button