Միջազգային

ԱՄՆ-ն առաջարկում է Ռուսաստանի մասնակցությամբ Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնել

Միացյալ նահանգներն առաջարկում է Ռուսաստանի մասնակցությամբ Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնել: Պետքարտուղար Ջոն Քերրին Մադրիդում ելույթի ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը հույս ունի առաջիկայում քննարկել սիրիական ճգնաժամը Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի իշխանությունների հետ: Reuters գործակալության փոխանցմամբ, պետքարտուղարը նշել է, որ բանակցությունները կարող են անցկացվել արդեն այս շաբաթ: Թե ինչ մակարդակով է կայանալու հանդիպումը Քերրին չի նշել:

​ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրին, հայտնում է, որ Մոսկվան քննարկում է Քերրիի առաջարկը: Նշենք, որ Ռուսաստանի և Միացյալ նահանգների միջև այժմ երկխոսություն է վարվում Սիրիայի օդային տարածքով երկու երկների ավիացիայի թռիչքների վերավերյալ: Նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլն առաջարկել է Վաշինգտոնին երկխոսություն սկսել Սիրիայի հարցով: Ռուսական կողմից պատվիրակությունը պետք է ղեկավարեր վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ամերիկյան կողմը Մոսկվայի առաջարկը մերժել էր:

Back to top button