Հասարակություն

Նոր համաձայնագիր՝ ԿԳ նախարարության եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի միջեւ

sonahakobyan
ԿԳ նախարարության և «Հայաստանի պատանի նվաճումներ» կազմակերպության միջև այսօր կնքվել է լրացուցիչ համաձայնագիր այդ կողմերի միջև դեռևս 2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրած հուշագրի ժամկետը մինչև 2020 թվականը երկարացնելու վերաբերյալ:  Ծրագրի շնորհիվ դպրոցահասակ երխաները ձեռք են բերում որոշակի հմտություններ և սովորում գումար վաստակել դեռևս պատանի տարիքից: Համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ անցկացվում էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից նախաձեռնված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը»: Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելու սպառողներին, ցուցադրելու այն գործարար-ձեռներեցական հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում:

 

 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը արդեն 5 տարի է հանրակրթական ոլորտում իրականացնում է կրթական ծրագրեր, մասնավորապես քաղաքացիական կրթություն, մարդու իրավուքներ, կիրառական տնտեսագիտություն: 2011 թվականին ԿԳ նախարարության հետ ստորագրվեց համապատասխան համաձայնագիր, որի շրջանակներում մինչ օրս կրթական ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 400 դպրոց:

Այսօր կնքվեց ևս մեկ համաձայնագիր, որով նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համագործակցությունը կշարունակվի մինչև 2020 թվականը: Ներկայացնելով համատեղ կրթական ծրագիրը՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շնորհիվ դպրոցահասակ երխաները ձեռք են բերում որոշակի հմտություններ և սովորում գումար վաստակել դեռևս պատանի տարիքից:

Բարձր գնահատելով հանրային նախաձեռնությունները՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ ձեռնարկատիրական հմտությունները պահանջված են աշխարհի տարբեր երկրների դպրոցներում և այս առումով բացառություն չեն նաև հայաստանյան դպրոցները:

Խորհրդանշական էր, որ համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ անցկացվում էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից նախաձեռնված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը»:

Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելու սպառողներին, ցուցադրելու այն գործարար-ձեռներեցական հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում: Յուրօրինակ տոնավաճառից իբրև սպառող օգտվեց նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով պատանի ձեռներեցներից գնեց ամանորյա զարդեր և կենցաղային պարագաներ:

 

Back to top button