Հասարակություն

Այսօր աղքատության վերացման համար պայքարի օրն է

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը անքակտելիորեն կապված է 1987-ի հոկտեմբերի 17-ի հետ: Այդ օրը ավելի քան 100 հազար մարդ հավաքվել են Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948-ին ստորագրվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն ծայրահեղ աղքատության, բռնության և քաղցի զոհերին:

Այդ ժամանակից ի վեր տարբեր դասերի, համոզմունքների ու սոցիալական ծագման մարդիկ ամեն տարի հոկտեմբերի 17-ին հավաքվում են՝ հաստատելու իրենց դիրքորոշման անփոփոխությունն ու ցուցադրելու իրենց համերաշխությունը ընչազուրկներին:

1992-ի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան իր բանաձևով հոկտեմբերի 17-ը հռչակեց աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր:

Back to top button