Միջազգային
Օբաման եւ Էրդողանը համաձայնել են ուժեղացնել ԻՊ դեմ ռազմական ճնշումը


Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցությանը, Սիրիայում ռուսական ուժերի ծավալած ռազմական գործողություններին վերաբերող խնդիրներ:
Նշվում է, որ Օբաման իր ցավակցություններն է հայտնել հոկտեմբերի 10- ին Անկարայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ԱՄՆ անունից համերաշխություն է հայտնել՝ Թուրքիայի անվտանգության ապահովման խնդրում:
Օբաման և Էրդողանը համաձայնության են եկել, որ Սիրիայում քաղաքական անցումն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ԻՊ-ի դեմ ռազմական ճնշումները և հզորացնել չափավոր ընդդիմությունը: