Ցմահ ազատազրկվածների հացադուլը դադարեցված է, խնդիրները լուծված չեն


Այսօր հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալները դադարեցրել են բողոքի ծայրահեղ ակցիան: Մոտ 5 տասնայակ ցմահ դատապարտյալներ, հիշեցնենք, հացադուլ էին սկսել հոկտեմբերի 12-ից՝ իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Հացադուլը դադարեցված է, բայց խնդիրները լուծված չեն, այսօր ասել են քրեակատարողայան հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդները: Նրանց գնահատմամբ՝ ցմահ դատապարտյալների հացադուլը առկա խնդրիրների վրա ուշադրություն հրավիրելու ծայրահեղ փորձ է:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մոտ 5 տասնյակ դատապարտյալներն իրենց 4-օրյա հացադուլն այսօր դադարեցրին: Ըստ հարազատների ՝ ժամանակավորապես, քանի որ սպասելու են հանրապետության նախագահին ուղղված դիմումի պատասխանին: Նման մի դիմում էլ ցմահներն ու նրանց հարազատները պատկան մարմիններին ուղղել էին 2009-ին:
Թե 6 տարի առաջ, թե այսօր հիմնական պահանջը նույնն է ՝ վերաբացել և վերանայել այն քրեական գործերը, որոնցով ցմահ ազատազրկման վճիռներ են կայացվել: Դրանց մի մասը, ի դեպ, մահապատժի դատավճիռներ են եղել, որոնք 2003-ից հետո վերափոխվել են ցմահ դատապատրման դատավճիռների:
Անկախացումից ի վեր ցմահների նկատմամբ ոչ լրիվ, ոչ մասնակի ներում չի կիրառվել: Իրավապաշտպանները սա իրավիճակը բնութագրող ցուցանիշ են համարում:
Այս գործերի վերաբացման հիմքը նոր հանգամանքերի ի հայտ գալն է, ասում է Հայաստանի հելսինկայն կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ով հասարակական դիտորդների խմբի անդամների հետ հանդիպել է հացադուլի դիմած դատապարտյալներին: Այսինքն՝ ցմահ ազատազրման դատապարտվածների քրեական գործերը կարող են վերաբացվել միայն այն դեպքում, երբ նոր, քննության ընթացքում չուսումնասիրված հանգամանքեր են ի հայտ գալիս:
Ցմահներից մի քանիսի գործեորվ ՝ Սողոմոն Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Մհեր Ենոքյան, վերանայման վարույթ հարուցելու փորձ արվել է: Դատարանները, սակայն, բոլոր դեպքում մերժել են՝ նշելով, թե որպես նոր հանգամանք նշված փաստերն արդեն քննվել են:
Սա, փաստաբանի կարծիքով, ցույց է տալիս, որ նոր երևան եկած հանգամանքերի ինստիտուտը թղթի վրա կա, բայց փաստացի չի գործում: «Այն թղթի վրա գոյություն ունի, բայց փաստացի չի կիրառվում: Սա նշանակում է, որ այդ օրենքը գոյություն չունի»:
Մյուս խնդիրը վաղաժամկետ ազատման հարցն է: Ցմահ դատապարտյալներն այս ինստիտուտից կարող են օգտվել պատժի կրման 20 տարին լրանալուց հետո միայն: Այդ ժամկետի ավարտից հետո է հնարավոր նաև ռեժիմի փոփոխությունը: 104 ցմահներից մի քանի տասնյակի դեպքում այդ ժամկետը լրացել է:
«Մենք պրակտիկայում չունենք որևէ նախադեպ, երբ ցմահ ազատազրկման դատապարտվածը վաղաժամկետ ազատվի, բայց ունենք մի քանի հոգի, ում դեպքում ռեժիմների փոփոխություն է կատարվել ՝ փակից տեղափոխվել են կիսափակ ռեժիմի: Վաղաժամկետի ազատման զրոյական դեպք ունենալը նույնպես նշանակում է, որ այս ինստիտուտը չի գործում»,- շարունակում է փաստաբանը։
Իսկ հարցին ի պատասխան, թե այնուամենայնիվ ինչո՞ւ քրեական գործերի վերաբացման պահանջը պարբերաբար հնչում է, բայց ընթացք չի ստանում, փաստաբանները մի քանի պատճառ են նշում: Սա ոչ միայն մեծ աշխատանք, այլ նաև պատասխանատվություն է ենթադրում, ասում է Ռոբերտ Ռևազյանը:
«Վերանայել այդ գործերը նշանակում է նոր քննություն սկսել, 15-20 տարվա վաղեմաության վկաներ ու ապացույցներ գտնել: Խնդիրն այստեղ նաև այն է, որ իրեղեն ապացույցները պահպանված չեն: Մյուս կողմից՝ վերաբացումը ենթադրում է սխալ կամ կեղծիք թույլ տված մարդկանց պատժում: Պատասխանատվության մեծ խնդիր է և ավելի հեշտ է մերժել այս գործերի վերաբացումը, քան վերցնել այդ պատասխանատվությունը»:
Փաստաբանի վերջին դիտարկումը առնչվում է դատական սխալի հարցին: Դրան անդրադառնալով՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ ներկայացուցիչ Հայկ Թադևոսյանը Միացյալ Նահահնագների օրինակն է բերում: « ԱՄՆ-ում 200 գործ է վերաբացվել, մոտ 100-ը դրական լուծում է ստացել: Դրանցից բոլորով ազատազրկման դատապարտվածներն ազատ են արձակվել հենց դատարանից»:
Հայաստանում նման նախադեպ ցմահ դատապարտվածների դաշտում առայժմ չկա: Փոքր-ինչ տարբերվող հիմքով նման իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկայում: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը առաջիկայում կորոշի՝ ծանր հիվանդության պատճառով ցմահ դատապարտյալներից մեկը՝ Սողոմոն Քոչարյանը կազատվի՞ արդյոք պատժի կրումից, թե՞ ոչ:
Այս հարցի վերաբերյալ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը դրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան և խոսքն այժմ դատարանինն է: Սա արդեն բացառիկ իրավիճակ է ցմահ ազատազրկման ոլորտում: Պառճառը դատապարտյալի՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության առկայությունն է:
Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի 1995թ. Իրանի քաղաքացու սպանության մեղադրանքով: