«Վերադարձ»-ի փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռի 100-րդ տարելիցին


«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա Սել-ՄՏՍ -ի օժանդակությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական երաժշտության 8-րդ փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռի 100-րդ տարելիցին: Մեկամյա դադարից հետո երևանյան համերգասրահները կրկին կբացվեն աշխարհասփյուր տաղանդաշատ հայ երաժիշտների և նրանց օտարազգի գործընկերների առջև:
Վերադարձի Դասական երաժշտության փառատոնն արդեն 8-րդ անգամ իր հարկի տակ կմեկտեղի Հայասատնից մեկնած ու աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում ապրող և ստեղծագործող մեր հայրեմնակիցներին, սփյուռքահայ տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում պահպանել կապը Հայաստանի հետ, հայ հանդիսատեսին ներկայանալ ստեղծագործական և կատարողական արվեստի իրենց ձեռքբերումներով: Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի խոսքով փառատոնի ողջ ծրագիրն այս տարի նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Փառատոնի բացման համերգին կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիա»ստեղծագործությամբ հանդես կգա ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ում համոզմամբ իր տեսակի մեջ եզակի այս փառատոնը ծնվել է ժամանակի թելադրանքով:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ձևակերպմամբ՝ մարդը հարուստ է իր արմատներով և որքան ամուր ենք մեր արմատներով այնքան բարձր է մեր թռիչքը և բովանդակալից: Ըստ նրա այս առումով Վերադարձի փառատոնը կարևոր առաքելություն է իրականացնում: