Միջազգային

Պուտինը խոսում է Սիրիայում զգալի հաջողությունների մասին

marlenahovsepyan

ՌԴ նախագահի կոչը ԱՊՀ պաշտոնակիցներին. թույլ չտալ հայրենակից ահաբեկիչների վերադառնալ հայրենիք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում ընթացող ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Սիրիայի տարածքում ռուսական զինուժի գրանցած շոշափելի հաջողությունների մասին:ТАСС գործակալության փոխանցամբ` Պուտինն ասել է, որ սիրիացիների հետ նախապես համաձայնեցված թիրախներին հասցվելով հարվածների ինչպես օդից, այնպես էլ ծովից, հաջողվել է ոչնչացնել տասնյակ պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչների և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա:

Ռուսաստանի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան անվերապահորեն հանդես է գալիս ահաբեկչությանն ու ծայրահեղականության դիմակայելու նպատակով հնարավորինս լայն կոալիցիայի ձևավորման օգտին: «Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում ձևավորվել են կապեր Մերձավոր Արևելքի երկների հետ: Մենք բանակցություններ ենք վարում Սաուդայն Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրություների, Եգիպտոսի, Հորդանանի և Իսրայելի հետ, փորձում ենք կարգավորել փոխգարծակցությունը Միացյալ Նահանգների և Թուրքիայի հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ ռուսական օդուժի գործողությունները սիրիայի տարածքում ունեն հստակ նախանշված շրջանակներ և ժամանակային սահմանափակում:

Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ ԻՊ շարքերում կռվող ԱՊՀ քաղաքացիները լուրջ վտանգ են ներկայացնում և  կոչ է արել պաշտոնակիցներին թույլ չտալ, որպեսզի նրանք վերադառնան ու իրենց փորձը կիրառեն հայրենիքում:

Սիրիական բանակը «Հեզբոլայի» եւ ռուսների աջակցությամբ անցել է գրոհի
Սիրիական բանակը, ռուսական օդուժի, հարյուրավոր իրանցի զինվորականների և «Հեզբոլահի» մարտիկների աջակցությամբ, գրոհ է սկսել Հալեպի մատույցներում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին:

Ռուսական օդուժը հիմնականում խոցել է թիրախներ Հալեպն ու Դամասկոսը միացնող ռազմավարական նշանակության ճանապարհի հարևանությամբ:

Հալեպի ուղղութմաբ գրոհ իրականցնելու մտադրության մասին հաղորդվել է երկու օր առաջ: Նախօրեին Սիրիական բանակը կրկին ռուսական օդուժի և «Հեզբոլահի» մարտիկների աջակցությամբ գրոհի էր անցել Հոմս քաղաքի ուղղությամբ, անցյալ շաբաթ հաջողվել էր ահաբեկիչներին հետ մղել մի շարք բնակավայրերից Համսի շրջանում:

Ռուսաստանը Սիրիայում կստեղծի ռազմակայան
Ռուսաստանի ռազմածովային ուժերը հնարավոր է մասնակցեն «Իսլամական պետության» դեմ իրականացվող հարվածներին, ասել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության  պետ Անդրե Կարտապոլովը «Կոմսոմոլսկայա պրավդային»:

Նա չի բացառել, որ Սիրիայում կստեղծվի մեկ ռազմակայան՝ ծովային, օդային և ցամաքային բաղադրիչներով:

 

 

 

Back to top button