Հասարակություն
«Նուբարաշեն» ՔԿՀ ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած 55 ցմահ դատապարտյալները քիչ առաջ դադարեցրել են հացադուլը: «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ դատապարտյալները հացադուլ էին սկսել հոկտեմբերի 12-ից ՝ պահաջելով վերանայել իրենց գործերը: