Հասարակություն

Նոր արագաչափեր կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 19-ից կգործարկվի (Մ-3) Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Back to top button