Հասարակություն

Իրաքի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու եզդիների հույսը չի մարում

lenabadeyan
Վերջին մեկ շաբաթում տեղի ունեցող իրադարձությունները եզդիներին հույս են ներշնչել, որ ապագայում նրանք կարող են ունենալ ինքնավարություն հյուսիսային Իրաքի տարածում: Բայց մինչ ներկայացնենք, թե ինչ ազդակներից են նրանք այդ ենադրություններն արել տեղեկացնենք, որ Հայաստանից նույնպես եզդի համայնքը լուրջ սպասելիքներ ունի: Հույսը ներշնչել են սահմանադրական փոփոխությունների երկու հոդվածները, համաձայն որի Աժ ընտրություններում ազգային փոքրամասնություններին քվոտա է տրամադրվելու: Արդեն այսօր եզդիները հայտարարում են. Հայաստանում բնակվող եզդիների թիվն անցնում է 40 հազարից, իսկ մնացած ազգային փաքրամասնությունները բոլորը միասին՝ 20 հազար են: Հետեւաբար ենթադրում են, որ ապագա Աժ-ում եզդին կլինի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչը:

 

Իրաքի հյուսիսում առանձին պետություն կամ ինքնավարություն ստեղծելու հույսեր ունեն թե քրդրեը, թե եզդիները, բայց այսօր հասունացել է այն պահը, երբ այդ ազգերը որոշել են համագործակցել: Այս պահին դա արվում է Միացյալ նահանգների հորդորով: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ենթադրում է, որ սա էլ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմին Ռուսաստանի միջամտելու հետեւանքն է, կարծում է, թե ռուսաստանն այս դեպքում հետապնդում է այլ ժողովուրդների շահերը:

Հայաստանի եզդիներն այսօր հայտարարում են՝ իրաքյան պատերազմում ավելի շատ եզդիներ են տուժում, բայց աշխարհով մեկ տարածվում է, թե հետապնդվում են բացառապես քրդերը: Հայաստանի եզդի համայնքի ներկայացրած տվյալներով պատերազմից ի վեր Իրաքում տեղահանվել է եզդիական 70 գյուղ, հազարավոր փախստականներ դիմել են գաղթի ճանապարհի՝ հիմնականում դեպի եվրոպական երկներ եւ Թուրքիա, Հայաստան է եկել ընդամենը 7 ընտանիք: Գերիների մասով հայտարարում են՝ «Իսլամական պետությունը» գերեվարել էր 5 հազար մարդու, այսօրվա տվյալներով՝ գերության մեջ է դեռ 3 հազարը:

Ազիզ Թամոյանն ասում է թարմ նորություններն այսօր առավոտյան է ճշտել հեռախոսակապով: Նոր տվյալներով եզդիներին հաջողվել է «Իսլամական Պետության» վերահսկողությունից ազատագրել 17 գյուղ, որտեղ վերադարձել են 6-7 հազար եզդի ընտանիքներ: Սա ինչպես արեւմտյան երկրների օգնության, այնպես էլ՝ առավելապես քրդերի հետ համագործակցության շնորհիվ է հաջողվել: Թեպետ եզդիները զգուշավորությամբ են վերաբերվում այդ համագործակցությանը՝ ունեցած փորձի հիման վրա հայտարարելով, որ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին եզդիների թիվ մեկ թշնամին է: Հենց այս պատճառով է, որ եզդիները ապագայի հետ կապված մտավախություններ ունեն:

Back to top button