Միջազգային
Իրանի նախագահը կայցելի Իտալիա


Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոյեմբերի 14-15-ին կայցելի Իտալիա, հայտնել է իրանական Fars News լրատվական գործակալությունը: Այցի ընթացքում Ռոհանին հանդիպում կունենա Իտալիայի նախագահի, վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Իրանի և միջուկային ծրագրի հարցում միջազգային միջնորդ «վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև կնքված համաձայնագիրը, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները, նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցեր: