Միջազգային

Թուրքիան հայտնում է ռուսական անօդաչու սարքի կործանման մասին, Մոսկվան հերքում է

տեղադրվել է ժամը 15։30- ին
լրացվել ժամը 19։50- ին

Թուրք-սիրիական սահմանին անհայտ անօդաչու սարք է կործանվել: Ինչպես նշված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարածած հայտարարության մեջ, թուրքական կործանիչները խոցել են սարքը:

Ավելի ուշ «Միլիեթը» հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին, հաղորդել է։ որ խոցված սարքը ռուսական արտադրության «Օրլան 10» է։

Մինչդեռ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական բոլոր ինքնաթիռները Սիրիայում ռազմական թռիչքից հետո վերադարձել են ռազմակայան։ «Ինտերֆաքսը» հաղորդում է նաեւ, որ Կոնեշենկովն ընդգծել է, որ ռուսական անօդաչու սարքերը «գործում են ծրագրված ռեժիմով»։ Ավելի ուշ ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ կառավարման պետ գեներալ- գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ըստ ՏԱՍՍ- ի, նույնպես հայտարարել է, որ ռուսական անօդաչու սարքերը  կամ առաջադրանք են կատարում, կամ գտնվում են ռազմակայանում եւ Թուրքիայի խոցած սարքի հետ Ռուսաստանը կապ չունի։

Իսկ ահա PBK- ն հայտնում է, որ խոցված ինքնաթիռի մասին լուրերն անմիջապես արձագանք են գտել Մոսկվայի բորսայում։ Մի քանի րոպեների ընթացքում ռուբլին արժեզրկվել  է 50 կոպեկով՝ մեկ դոլարի դիմազ կազմելով 62,128 ռուբլի։  Երբ պարզ է դարձել, որ կործանվածը ոչ թե ինքնաթիռ է, այլ անօդաչու սարք՝ ռուբլու կուրսը կրկին վերականգնվել է։

Back to top button