Միջազգային

Թուրքիան կզսպի միգրանտներին €3 մլրդ- ի, ԵՄ հետ վիզային դյուրացման ռեժիմի եւ ԵՄ անդամակցության հայտնի քննարկման դիմաց

marlenahovsepyan

Եվրամիությունն ու Թուրքիան համաձայնեցրել են միգրանտների հոսքի սահմանափակմանն ուղղված քայլերը: Եվրամիության բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ հաստատվել է նախնական ծրագիրը: Նշենք, որ այս տարի ավելի քան 600 հազար միգրանտներ ծովային ճանապարհով հասել են Եվրամիության երկներ հենց Թուրքիայով: Այդ երկրում այս պահին տարբեր տվյալներով կա մոտ 2 միլիոն փախստական, հիմնականում հարևան Սիրիայից:

Ավելի վաղ` Թուրքիան դիմել էր Եվրամիությանը, խնդրելով տրամադրել երեք միլիարդ եվրոյի օգնություն, փախստականների ընդունման կենտրոններ ստեղծելու նպատակով, ինչպես նաև դյուրացնել Շենգենյան գոտու երկներ մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը:

Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, առաջիկա օրերին կքննարկվի Անկարային ֆինանսական աջակցության հարցը, ինչպես նաև կարագացվի վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը: Յունկերը միաժամանակ նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացումը կախված կլինի նրանից, թե որքանով է Անկարան կարողանում զսպել միգրանտների հոսքը Եվրոպա:

BBC-ի փոխանցմամբ՝ գագաթաժողովի մասնակիցները նաև խոստացել են Թուրքիային չհետաձգել Եվրամիությանն անդամակցության Անկարայի ներկայացրած հայտի քննարկումը:

Back to top button