Հասարակություն

Բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը. Արմեն Մուրադյան

sonahakobyanlilitmuradyan
Դեռևս 2014 թվականի մայիսին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված 4-րդ համաժողովի ժամանակ ՌԴ Հայաստանին նվիրել է  շարժական բուժախտորոշիչ կլինիկա: Ամփոփելով շարժական կլինիկայի մեկ տարվա աշխատանքները՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նկատել է, որ շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալիորեն ավելացել է հետազոտվողների թիվը, բարելավվել  ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը կլինիկան աշխատել է հանրապետության 60 գյուղական և քաղաքային համայնքներում՝ կատարելով 151 այց և 3540 հետազոտություն: Նա նաև նշել է, որ վարակի հայտնաբերման դեպքերն աճել են հատկապես միգրանտների շրջանում: Որոնք են ՄԻԱՎ-ով վարակվելու հիմնական պատճառները և ինչպես իմանալ վարակի դրական արդյունքի մասին` «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

Back to top button