Հասարակություն

Այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ

Ադրբեջանի զինուժը հրադադարն առավել ինտենսիվ խախտել է հարավային ուղղությամբ։ Հոկտեմբերի 15-ին եւ լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ տարբեր միլիմետրանց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կարդացեք նաև
Close
Back to top button