Հասարակություն

ՏՏ համաշխարհային համաժողովը՝ Հայաստանում

hasmikdilanyan
Օրենսդիրները կառավարությանն առաջարկում են նվազեցնել  ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափը:  ՀՀ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել ու նույն խախտումների չափը ոչ թե նվազեցնել, այլ նաև սահմանափակվել նախազգուշացմամբ:  Ձևավորված աշխատանային խումբը ուսումնասիրություններ է կատարում:   Կառավարությունն այսօր հերթական նիստն է  անցկացրել,  որի օրակարգում ներառված էին շուրջ հինգ տասնյակ հարցեր: Գործադիրի որոշմամբ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազ.դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 210,550.4 հազ. դրամ:

 

Նվազեցնել, թե նախազգուշացնել:  ԱԺ մի քանի  պատգամավորները  ՀՀ կառավարությանն են դիմում ու գործադիրին առաջարկում նվազեցնել  ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափը: Մինչ դեռ գործադիրում քննարկվում է դրանցից քաղաքացիներին ազատելու հարցը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը  կիսում է  նախկին գործընկերների մտահոգությունը, միաժամանակ  նրան ուշադրությունը երկու փաստարկի վրա հրավիրում:

«ՀՀ նախագահի մոտ ստեղծված խորհրդակցության արդյունքում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի առջև խնդիր է դրված նվազ վտանագավորություն ունեցող խախտումների չափը ոչ թե նվազեցվեն, այլ սահմանափակվեն նախազգուշացմամբ»:

Հայաստանի քաղաքացիները ընտրություններին նույնականացման քարտերով մասնակցելկու հնարավորություն կունենան: Առաջարկը ԱԺ պատգամավորներինն է, և քանի որ այն  որևէ մտահոգություն չի պարունակում, ուստի և գործադիրը առաջարկն ընդունեց: Նույնականացման քարտերով քվերակությանը մասնակցելիս  պլաստիկ քարտի վրա կնքի չի դրվի, ինչպես    անձնագրով մասնակցելու դեպքում է:

«Մենք այլ լուծում էլ չունենք,- անկեղծացավ վարչապետը՝ պարզաբանելով՝ մոտ հինգ հազար քաղաքացի  նույնականացման քարտ ունի, և  օրենքի նախագծի հաստատումից հետո դրանցով կարող է մասնակցել ընտրությունենրին:

Պատկան մարմիններն ուսումնասիրել ու  պարզել են՝ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 5474 աշխատանք փնտրող անձ, որոնցից 4575-ը կամ 83.6%-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ, նրանցից 1461-ը (31.9%)` գյուղաբնակներ: Գործազուրկներից 3563-ը (77.8%) ստացել են աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ:2015թ. ընթացքում հավաքագրվել է 210 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազել է շուրջ 14.3%-ով, ընդ որում` հավաքագրված թափուր աշխատատեղերից 100-ը՝ նոր ստեղծված են:  Դրանք սակայն, բավարար չեն, ուստի և սահմանամերձ այս մարզում փորձնական  ծրագիր կյանքի կկոչվի, գործադիրն այսօր հաստատեց՝  Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով:  Ծրագիրը 60 մլն դրամ կարժենա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում, այն կլինի շարունակական»:

Մինչ փորձնական ծրագրի մեկնարկը, կառավարությունն այսօր Տավուշի մարզում ներդրումային  մեկ այլ ծրագիր հաստատեց: «Տավուշ Տեքստիլ» ՍՊ ընկերությունը նախատեսում է  ՀՀ Տավուշի մարզի գյուղ Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն,   էկոնոմիկայի փոխնախարար  Սերգեյ Ավետիսյանի տեղեկացմամբ.

«Նախատեսում է շուրջ 2,1 մլրդ դրամի  ներդրումներ կատարել ՝ ստեղծելով    մոտ 450 աշխատատեղ»:

49 մլն դրամ կանխավճարով,  2019թ. Հայաստանում   տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով կանցկավի:  Համաժողովի անցկացումը կարևորում է  նաև կառավարության ղեկավարը:

Հարկային  բարեփոխումների  ծրագրի  շրջանակներում  ՀԲ աջակցությամբ  նախագծերի փաթեթ է մշակվել :

«Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի   շրջանակներում ում ՎԶԵԲ-ը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրո դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Կառավարությունը որոշել է  կոռուպցիայի դեմ պայքարին մասնակից դարձնել նաև ՀՀ քաղաքացիներին:  Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան.

«46 հանրակրթական դպրոցներում կառավարությունը նախատեսում է սկսել սեյսմիկ անվտանգության մակարդակի ծրագիր: Առաջարկումե նք հենցա յս ծրագրի եհտ կապված իրականացնել  առաջին փորձնական աշխատանքները, որոնց մասնակից են դառնալու դպրոցականները, նրանց ծնողներն ու ուսուցիչները»:

Եթե ծրագիրը հաջողություն ունի, կունենա նաև շարունակություն:

Back to top button