ՄԻԵԴ որոշումը հօգուտ Փերինչեքի էր


լրացվել է 16.12-ին
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում է: Այսօր՝ հոկտեմբերի 15-ին¸ Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ:
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այսօր ավարտվեց թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով վերջնական լսումը: Դատարանը որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը:
Անդրադառնալով դատական լսումների մանրամասներին` հիշեցնենք`գործը կապվում է Թուրքիայի քաղաքացի, այդ երկրի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ռասիստական և ատելություն սերմանող գործունեության հետ: Փերինչեքը 2005-ին մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը, այն դեպքում, երբ Շվեյցարիան քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը` մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար` սահմանելով ազատազրկում եւ դրամական տուգանq:
2005-ի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը Փերինչեքի դեմ բողոք է ներկայացրել դատարան այդ ելույթների բովանդակության կապակցությամբ: Բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ռասսայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261 հոդվածի 4-րդկետով:
Լոզանի դատարանն արձանագրել է `Փերինչեքի ՝Հայոց ցեղասպանությունը ժխտողելույթ նունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի: Փերինչեքն իր հերթին հետագայում Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել:
Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: ՄԻԵԴ-ի այսօրվա որոշումը, ըստ որի խախտվել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը, արդյոք որեւէ կերպ խոցելի է դարձնում մեզ, եւ արդյոք այն որեւէ կերպ կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանությունը: «Ռադիոլուր»-ի այս հարցերին պարզաբանում տվեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը Ստրասբուրգից:
«Բացարձակ մեզ խոցելի չի դարձնում: Հակառակը` Հայաստանը, հանդես գալով որպես երրորդ կողմ, խնդիր ուներ, որ Շվեյցարիայի եւ Փերինչեքի վեճի վերաբերյալ վճռից հանվեն բոլոր այն ձեւակերպումները, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Նախկինում համեմատություն կար Հոլոքոստի հետ եւ այլն: Բոլոր նման ձեւակերպումներն այս վճռից հանված են: Եվ դատարանը հստակ արձանագրել է, որ Եվրոպական դատարանն այն կառույցը չէ, որը քննարկի Ցեղասպանության հարցը: Եվրոպական դատարանը Շվեյցարիային էլ ասում է` «դու իրավունք ունես պատժելու Փերինչեքին, սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է իրականացնես կոնվենցիոն դրույթներին համապատասխան, եւ ժխտողականության համար պետք է դատել եվրոպական չափանիշերով»: