Մշակույթ
Հայ բանաստեղծը Թբիլիսիի պատվավոր քաղաքացի կդառնա


Թբիլիսիի քաղաքապետարանը վաղը պատվավոր քաղաքացու կոչում կշնորհի թարգմանիչ, բանաստեղծ Գիվի Շահնազարին: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա քաղաքի տոնի` Թբիլիսոբայի շրջանակում: Այս մասին Ռադիոլուրին տեղեկացրել են Թբիլիսիի քաղաքապետարանից: Թբիլիսահայ մտավորականը Վրաստանի անկախացումից հետո առաջին ազգությամբ հայ գործիչն է, որ ստանում է պատվավոր քաղաքացու կոչում: