Հասարակություն

Կառավարությունը հանրաքվեի համար ԿԸՀ-ին կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ

hasmikdilanyan

Կառավարությունը հանրաքվեի համար ԿԸՀ-ին հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվելիք Սահմանադրական փոփոխությունների համար կառավարությունը ԿԸՀ-ին կհատկացնի 1 միլիարդ 576 հազար 209 դրամ, 210 միլիոն 550 հազար դրամ էլ՝ ոստիկանությանը: Որոշման նման նախագիծ ընգրկված է ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

«Տավուշ Տեքստիլ»-ի ներդրումային ծրագիրը կընդունվի

Կառավարությունն այսօր հերթական ներդրումային ծրագրին է հավանություն տալու: «Տավուշ Տեքստիլ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված հետաձգվելու է մինչև 3 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրի շրջանակներում «Տավուշ Տեքստիլ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ՀՀ Տավուշի մարզի գյուղ Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը զգալիորեն կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հագեցնելով այ ն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ներդրումային ծրագրի շրջանակներում` բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամի չափով: Նախատեսվում է ստեղծել մոտ 450 աշխատատեղ` միջին աշխատավարձը 2015թ նախատեսվում է 120հազար դրամ, 2016թ.- ին՝ 140 հազար դրամ և 2017թ.-ին աշխատողները կստանան 142 հազ. դրամ աշխատավարձ:

Մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարագձգվի

Կառավարության որոշմամբ, հինգ տարով կերկարաձգվի «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերությանը տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Նախագծի հիմնավորման համաձայն, ընկերությունը 2012 թվականից մինչ այսօր կատարել է մարտական զենքի արտադրության 83500.0 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ: Որոշման նախագծի ընդունումով կկարգավորվեն ընկերության և Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրու¬թյան տեսականին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

490000 դրամ էկոնոմիկայի նախարարությանը՝ ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար

2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցման իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 490 000 հազար դրամ: Նշենք, որ նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում,Դանիայում և Մեքսիկայում:

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզներ ձեռք կբերվի

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ին որոշմամբ հաստատել է ինսուլինի տրամադրման և մի շարք միջոցառումների իրականացման ծրագիրը: Այսօր նախատեսված որոշմամբ էլ ձեռք կբերվի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզներ: Դրանք տրամադրվելու է շաքարային դիաբետով տառապող շուրջ 450 երեխաների: Արդյունքում կբարձրանա դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը և կբարելավվի նաև նրանց առողջական վիճակը և հետևաբար նաև կյանքի որակը: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 9-ի հրամանով հաստատվել է «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման բարելավման ծրագիրը և 2015-2020թթ. գործողությունների ժամանակացույցը»:

Back to top button