Միջազգային

Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ահաբեկչության դեմ համագործակցել Թուրքիայի հետ

Ռուսաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, «Ռուսաստան և Թուրքիա. բազմաբովանդակ գործընկերության ամրապնդում» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ողջույնի խոսքում նշվում է, որ Ռուսաստանն անկեղծորեն ցավակցում է հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած սադրիչ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածերի հարազատներին և մերձավորներին:«Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության և ամենասերտ շփումների Թուրքիայի իշխանությունների հետ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում: Անհրաժեշտ է միավորել ջանքերը հակազդելու համար այդ գլոբալ չարիքին»,- ուղերձից մեջբերում է անում «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը նշել է, որ «միջազգային օրակարգի առանձին հարցերում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում, իսկ որոշ դեպքերում հակադիր են… Մոտեցումների մերձեցում հնարավոր է միայն կարծիքների ազատ փոխանակման արդյունքում»,- ասել է Լավրովը:

Back to top button