Քաղաքական

Ինչ հասցնել հանրությանն այսօր. ռուս քաղաքագետի խորհուրդը

annanazaryan

«Իսկ ո՞ւմ համար է այսօր լավ». Մոսկվայից ժամանած քաղաքագետները լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկողծորեն նշել են, որ աշխարհի և ոչ մի երկրի համար այսօր լավ չէ ու լավ չի լինի նաև առաջիկայում, և այդ մասին լրագրողները պետք է տեղեկասցնեն հանրությանը: Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն  Ալեքսեյ Մարտինովը, խոսելով  Հայաստանի ԵՏՄ ինտեգրացիայի մասին նշեց, որ Հայաստանի համար այսօր լավ չէ այնքան, որքան լավ չէ ԵՏՄ անդամ որևէ երկրի համար ու մի քանի ամսվա անդամակցությունից մեծ արդյունք չի կարելի սպասել,  դեռ ժամանակ է պետք: Ավելի լավ է մտածել, որ ՀՀ-ը հնարավորություններ է ստացել  ԵՏՄ անդամակցությամբ ու պետք է դրանք իրացնելու ուղիներ գտնել:

Ըստ քաղաքագետի՝ հարկ է նաև հասկանալ, որ Հայաստանը աշխարհաքաղաքական իրադարձությունների կենտրոնում է:

«Հայաստանի հանրապետությունն այսօր գտնվում է համաշխարհային քաղաքական օրակարգի առանցքում ու թեև միջազգային լրատվամիջոցները  քիչ են  նշում Հայաստանի անունը,  բայց պետք է հասկանալ, որ  իրադարձությունները ծավալվում են Հայաստանի շուրջը: Մի կողմից Սիրիա, մյուս կողմից  Իրան, մյուս կողում Թուրքիան է: Մեզ դա անհանգստացնում է որպես գործընկեր ու դաշնակից: Այսօր բոլոր երկրներն են հասկանում, որ աշխարհում առկա խնդիրների լուծողը  Ռուսաստանն է»,- ասել է ռուս քաղաքագետը:

Back to top button