ԿարևորՏնտեսական

Ժամանակն է՝ Իրանն ընկալի Հայաստանը որպես ներդրումների և արտադրության հարթակ (լրացված)

տեղադրվել է ժամը 15։ 11- ին
լրացվել է ժամը 18։ 24- ին

arminegevorgyan

Հայաստանի վարչապետի և Իրանի առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում անցկացվում է հայ-իրանական միջկառավարական գործարար համաժողովը: Ելույթ ունենալով համաժողովի բացմանը` Հայաստանի վարչապետը նշել է, որ իրանցի գործընկերների հետ համագործակցությունը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջության, մշակվող արդյունաբերության, տեքստիլի, տրանսպորտի ոլորտներում: «Այս ամենը խոսում է ներդրումային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին: Երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացման առումով կարևոր է արդեն մեկնարկած Հյուսիս-lարավ ճանապարհահատվածի միջանցքի ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

 

Իրանցի գործարար Դանիշ Վարը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ պետք է ընդլայնվեն Հայաստան- Իրան գործարար  կապերը, իսկ պետական քաղաքականության իրականացման դեպքում` բիզնես միջավայրի  արդյունքներն ավելի  տեսանելի կլինեն: Իրանցի գործարարն ասում է, որ  ներդրումային  դաշտում շատ հաճախ հանդիպում են դժվարությունների, քանի որ դաշտին  ծանոթ  չեն ու լիարժեք չեն տիրապետում հայաստանյան օրենքներին: «Հայաստանում, բիզնես սկսելու համար  համար լավ խորհրդատու  է անհրաժեշտ»,- ասում է իրանցի գործարարը։

«Բիտում. Իրան Հայաստան» ընկերության հիմնադիր Ջավիդ Զաբիհոլհին էլ նշում,է որ  եթե  իրանցիների  համար հարկային արտոնություններ  սահմանվեն,ավելի շատ ներդրումներ  կարվեն իրենց կողմից: Վերջինս նշում է, որ հայաստանյան  հարկային դաշտի անկատարության պատճառով շատ իրանցիներ բիզնեսը տեղափոխում են Վրասատան` չնայած իրենք ավելի հակված են աշխատել Հայաստանում, քանի որ հայ ժողովրդի հետ «լեզու գտնելն ավելի հեշտ ու հաճելի է»:

Այս օրերին  Երևանում  ընթանում է հայ-իրանական գործարար համաժողով:  Համաժողովը ևս մի նոր խթան է գործար կապերն ամրապնդելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Համաժողովի ժամանակ  այս դրութը առաջ է քաշում նաև  վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նշում է, որ  իրանցի գործընկերների հետ համագործակցությունը կարող է  լինել զբոսաշրջության, մշակվող արդյունաբերության, տեքստիլի, տրանսպորտի ոլորտներում։

«Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը, հարաբերությունների զարգացման առումով կարևոր նշանակություն ունի: Երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացման առումով կարևոր է արդեն մեկնարկած Հյուսիս- Հարավ ճանապարհահատվածի միջանցքի ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկ ոլորտում մեր համագործակցությանը: Մասնավորապես, Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին: Վստահ եմ, որ այդ ծրագրերը նոր թափ կհաղորդեն տարածաշրջանային զարգացմանը»,- ասում է վարչապետը։

Իրանի առաջին փոխնախագահ Էսհախ Ջհանգիրին նկատում է,որ ՀՀ-ն Իրանի համար դիտվում է որպես միակ երկիր, որը ԵՏՄ անդամ է ու կարող է հարմար հարթակ դառնալ, որ իրանական արտադրությունները արտահանվեն ԵՏՄ երկրներ: «Դա հնարավորություններ կտա, որ իրանցիները իրենց արտադրանքների մի մասը իրացնեն Իրանում, մյուս մասը՝ ՀՀ-ում եւ արտահանել ԵՏՄ երկրների շուկաներ»,- ասում է նա՝ հավելելով՝ այդ ամենը իրականացնելու համար պարզապես քաղաքական կամք է անհարաժեշտ:

ՀՀ գործարարները լավագույնս ճանաչում են ռուսական շուկան եւ կարող են օգտակար լինել Իրանին արտահանման հարցում: «Բացի այդ, ՀՀ-ն կարեւոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով: Հյուսիս-Հարավ միջանցք ունենք հիմա, պետք է լուծենք նաեւ երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ: Իրանը պատրաստակամ է իրականացնելու այդ երկու ծրագիրը: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր խոչընդոտները վերացնենք: Այս ուղղությամբ մենք պետք է մի շարք փոխըմբռնման ծրագրեր ստորագրենք՝ արտոնյալ սակագների պայմանագիրը, օրինակ, ստեղծենք երկկողմանի կոմիտե՝ այդ հարցերի լուծման համար: Այս ամենին կարող են նպաստել փոխադարձ այցերը»,- շեշտում է ԻԻՀ փոխնախագահը։

Քաղաքական կամք Հայաստանի իշխանությունները ունեն ու քայլեր ձեռնարկելու են, որպեսզի իրանացի գործարաները ներդրումներ կատարեն մեր երկրում: Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը ասում է՝ Հայաստանյան բիզնես միջավայրն օտարերկրյա ներդրողի համար գրավիչ է և այս համաժողովից կարելի է ակնկալել նոր ներդրումային ծրագրեր։

«Տարիներ շարունակ մենք համոզում ենք, ապացուցում ենք իրանական կողմին, որ Հայաստանը շատ լավ բիզնես հարթակ է թե ԱՊՀ տարածք, թե այսօր արդեն Եվրոպա ապրանքներ ու ծառայություններ անցկացնելու համար: Հույս ունենք, որ այդ գիտակցումը կլինի` Հայաստանում համատեղ ձեռնարկությունների միջոցով ապրանքներ բերել, վերարտադրել, վերապիտակավորել և հանել շուկաներ»,- նկատում է Արսեն Ղազարյանը։

Նա հիշեցնում է, որ իրանական կողմը ՀՀ անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանը դիտարկել է որպես սպառողական շուկա: Հատկապես  1990-ական թթ. իրանական ապրանքներն օգնեցին մեզ ապրանքային սովը հաղթահարել, սակայն  այսօր  ժամանակն է, որ իրանական կողմը Հայաստանին դիտարկի, ներդրումների և արտադրության հարթակ, ոչ թե սպառողական շուկա:

Back to top button