Միջազգային

ԱՄՆ դեսպանը Ալիեւին հիշեցրել է Քադաֆիի ճակատագիրը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այդ երկրի իշխանություններին հիշեցնում է, թե ինչ ճակատագրի արժամանացավ Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆին:

Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես «կայուն, բարգավաճ և ժողովրդավարական» երկիր:

«Մենք կարևորում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունն ու հիմնական ազատությունների ապահովումը Ադրբեջանում»,- Contact.az-ի փոխանցմամբ ասել է դեսպան Սեկուտան:

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ կայունություն հնարավոր է միայն այն երկրում, որտեղ մարդիկ զգում են, որ կառավարությունը հաշվետու է։ Սեկուտան մեջբերել է նախագահ Օբամայի խոսքերը, որ ոչ ժողովրդավարական երկրներում ժամանակ առ ժամանակ անկայունություն է գրանցվում: «Լիբիայի այսօրվա ճգնաժամի հիմքում Քադդաֆիի 42-ամյա կառավարումն է»,- նշել է Սեկուտան:

Back to top button