Միջազգային

Ռուսաստանը «կտրականապես համաձայն չէ» Նիդեռլանդների եզրակացություններին, բացառությամբ՝ մեկի…

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան պահանջում է Դոնբասում կործանված օդանավի պատճառների հետաքննության վերսկսում։ Նախօրեին Նիդեռլանդները հրապարակել էր Ուկրաինայի արեւելքում Բոինգի կործանման պատճառների մասին զեկույցը, նաեւ հայտարարել էր, որ հայտնի են ողբերգության մեղավորների անունները։ Հոլանդական կողմի հրապարակած զեկույցը Ռուսաստանը որակում է «հիմնովին սխալ»։

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ գործակալության փոխտնօրեն Օլեգ Ստորչեւոյը Մոսկվայում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստաննը շարունակում է առաջարկել քննարկել իր ուսումնասիրությունները, փորձարկումները, հաշվարկները եւ այլ պետությունների տվյալները, «որոնք անտարբեր չեն՝ պարզելու անցած տարվա հուլիսի 17- ին տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները»։

Ռոսավիացիան ընդգծել է, որ կտրականապես համաձայն չէ Նիդեռլանդների ներկայացրած եզրակացություններին՝ բացառությամբ մեկի, որը վերաբերում է Ուկրաինային։ Եզրակացության մեջ Կիեւը պատասխանատու է համարվում, որ չի փակել իր օդային տարածքը ռազմական գործողությունների գոտում։

Back to top button