Հասարակություն

Պարզվում են 44- ամյա տղամարդու մահվան պատճառները

2015թ. հոկտեմբերի  14-ին՝ ժամը 09:10-ին,  ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող  ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Ս.Աղիկյանն է:

Նախնական տվյալներով՝ Ս.Աղիկյանն ինքնասպան է եղել իր ավտոտնակում՝ պարանով կախվելու միջոցով:

Դիակի արտաքին զննությամբ որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ Ս.Աղիկյանն ունեցել է պարտքեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Back to top button