Հասարակություն

Հետազոտություն. Փոխվել է ՌԴ նկատմամբ հայկական մեդիայի վերաբերմունքը

lusinevasilyan

Հայաստանյան մեդիայի արտաքին հետաքրքրությունների դաշտում առաջատարը Ռուսաստանն ու   Միացյալ Նահահնգներն են, ապա տարածաշրջանի  երկրները: Իրանական թեմայի նկատմամբ հայկական ԶԼՄ-ների ուշադրությունը վերջին տարիներին ավելացել է, Վրաստանի նկատմամբ ՝  նվազել:  Չնայած ԵՏՄ անդամակցությանը, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, որևէ կերպ չի ավելացել Ղազախստանի նկատմամբ հետաքրքրությունը:  «Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում». Հետազոտության արդյունքները ներկայացվել են այսօր։

 

Հետազոտությանը փորձել է պարզել , թե ինչպես են հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանում միջազգային թեմաները, ինչ կարողություններ ու ռեսուրսներ ունեն: Հետազոտությունն իրականացվել է 1 ամսվա կտրվածքով՝ կատարվել է  2015-ի հունիսին, ընդգրկել է 50 լրատվամիջոց:

Արտաքին թեմաներ ներկայացնելիս տեղական լրատվական գործակալություններից օգտվում է մեդիա դաշտի 44 տոկոսը: Փոխարենը` 100 տոկոսն էլ կամ հարցված բոլոր լրատվամիջոցները որպես  արտաքին քաղաքական ինֆորմացիայի հիմնական աղբյուրը  նշում են արտասահմանայան ԶԼՄ-ներն ու  կայքերը։

Ընդհանուր առմամբ՝ հետազոտությունը փաստում է, որ  հայկական մեդիան  բավական ինտենսիվ է ներկայացնում միջազգային թեմատիկան: Այս  ցուցանիշով առաջատարները 1in.am -ը, news.am-ը  և Armenpress-ն են:   Դիտարկված ժամանակահատվածում եղել են օրեր, որ այս կայքերում միջազգային լրահոսը 100-ից ավելի նյութով է ընդգրկել։

Ըստ հետազոտության , որպես ինֆորմացիայի աղբյուր ամենից շատ օգտագործվում են Ռուսաստանի, Մեծ Բրիատնիայի և Միացյալ Նահանգների լրատվամիջոցները:

Թեմաների աշխարհագրությունը, ըստ հեղինակների, բականանին սոլիդ է: Հայկական մեդիան անդրադառնում է ոչ միայն ավանդաբար հետաքրքիր երկներին, այլ անգամ  չի մոռանում ասենք Բուրկինա Ֆասոյին կամ Կոտ դի Վուարին:

Հայաստանյան ԶԼՄ-ներին ամենաշատը հետաքրքում են   Ռուսաստանը, ԱՄՆ-ն, հարևան երկներից Ադրբեջան ու  Թուրքիային:

Գլխավոր միտումն Իրանի նկատմամբ հետաքրքրության մեծացումն է: Եթե 10 տարի առաջ Իրանի նկատմամբ հետաքրքություն, ըստ ԶԼՄ-ների,  կամ չկար , կամ չեզոք էր, հիմա միտումը  փոխվել է: Մեկ այլ փոփոխություն էլ ՝ Ռուսաստանը ավանդաբար եղել է միջազգային լրարհոսի առաջատար երկիրը, բայց փոխվել է անդրադարձի բովանդակությունը։ Եթե 10 տարի առաջ նա ընկալվում էր, որպես միանշանակ գործընկեր երկիր, ապա այժմ այդ միանշանակությունը պակասել է։

Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ Վրաստանը որպես հարևան երկիր երբեք չի զբաղեցրել հայաստանայն մեդիայի հետաքրքության վերին հորիզոնականները:  Նույն միտումը հեղինակներն արձանագրում են նաև ԵՏՄ երկների վերաբերյալ. չնայած Հայաստանն ու, օրինակ, Ղազախստանը նույն միության անդամներն են դարձել, բայց սա որևէ կերպ չի մեծացրել այս երկրի նկատմամբ հայկական մեդիայի հետաքրքրությունը:

Back to top button