Հայ գրատպություն և գրքարվեստի հանրագիտարանը արդեն վաճառքում


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և պատվերով արդեն ընթերցողի սեղանին է դրվել Հայ գրատպություն և գրքարվեստի հանրագիտարանը: Հայկական հարուստ ժառանգությունն ու նրանց կրողներին մեր սերունդներին փոխանցող այս շտեմարանում ներկայացված է հայ տպագիր գրքի 500-ամյա պատմական ընթացքն ու հնատիպ շրջանում հրատարակված գրեթե բոլոր գրքերը: Գրքի հրատարակման համար ծախսվել է 14 միլիոն դրամ և նախատեսվում է վաճառել 10.000 դրամ արժողությամբ:
2012 թվականին աշխարհասփյուռ հայությունը նշեց հայ գրատպության 500-ամյակը: Հենց այդ ժամանակ էլ միտք է ծագել հայկական հարուստ մշակույթը կրողներին ներկայացնել մեկ գրքում: Եվ արդեն 3 տարիների աշխատանքը դրվել է գրասեր հասարակության սեղանին: Հայ գրատպություն և գրքարվեստի հանրագիտարանում ամփոփված է մեր գրատպության հարուստ մշակույթն ու դրա կրողներին: Հայկական հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը հուսով է, որ գիրքը մեծ արձագանք կունենա հասարակության շրջանում: Այս շտեմարանը մեր սերունդներին կփոխանցի մշակութային հարուստ ժառանգությունը:
«Այս գիրքն ամփոփում է մեր 500-ամյա գրատպության բոլոր մանրամասներով, տպարաններով, հրատարակիչներով, լույս տեսած ավելի հնատիպ ու ժամանակի գրքերով, սկզբունքային կարևորություն ունեցող թերթերով ու լրագրերով, և այն բոլոր մարդկանցով, ովքեր եղել են այդ մշակույթի կրողները»:
Հանրագիտարանում Հայաստանին վերաբերող նյութերից զատ զետեղված են նաև բազմաթիվ հոդվածներ ԼՂՀ-ում և սփյուռքում տպագրված ու տպագրվող թերթերի ու հանդեսների, դրանց խմբագիրների ու հրատարակիչների մասին, որվքեր նաև ժամանակի երևելիներից են: Գրքում ներկայացված են նաև 9-ից 11 դարերին պատկանող ձեռագրեր: 1500 օրինակ տպաքանակով տպագրված հանրագիտարանի հրատարակության համար ծախսվել է 14 միլոին դրամ և նախատեսվում է վաճառել 10.000 դրամ արժողությամբ: Հայկական հանրագիտարան հրատարակչությունն իր կազմավորման տարիներից ևեթ արդեն 16 հատոր հանրագիտարանների հեղինակ է: Այժմ էլ աշխատում են հայկական երաժշտական հանրագիտարանի և 65 հազար եզրույթ պարունակող հանրագիտական երկհատորանի բառարանի լույս ընծայման ուղղությամբ: Սակայն դրանով չեն սահմանափակվի, առջևում նմանօրինակ ծրագրեր ևս կան:
«Իսկ ապագայում էլ կարծում ենք, որ նորանկախ Հայաստանին անհրաժեշտ կլինի նոր ազգային հանրագիտար ան: Դա պետք է և պիտի արվի, ինչպես որ ժամանակին արվեց հայկական սովետական հանրագիտարանը»:
Հայկական հանրագիտարան հրատարակչությունը նախատեսում է նաև իր կայքէջը համալրել հանրագիտարանների առցանց տարբերակով: