Տնտեսական

Ինչպես զարգացնել ՓՄՁ ոլորտը Հայաստանում

hasmikdilanyan
Հոկտեմեբրի 15-ին ու 16-ին Երևանում Վերակառուցամն ու Զարգացման Եվրոպական բանկը  կազմակերպելու է  «ֆինանսական ներդրումների նախապատրաստում»  թեմայով դասընթացը: Այն տնտեսվարողներին  խորհրդատվություն է տրամադրելու, աջակցելու է  ֆինանսական ներդրումային միջոցառումների անցակցմանը: Նման դասընթաց կազմակերպվել  է  նաև անցյալ տարի: Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսիկն հայտարարել է,որ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու  նպատակով հաջորդ տարվանից  Վերակառուցամն ու Զարգացման Եվրոպական բանկի միջոցով  սկսելու են իրականացնել նախագծերի մի ամբողջ  փաթեթ: Հիմնականում խորհրդատվական ծառայություններ են մատուցվելու:  Թե ՎԶԵԲ-ի, և թե ԵՄ-ի ակնկալիքները Հայաստանից բավականին շատ են: Անհանգստացնող հարցեր, այդուհանդերձ, կան, բիզնես միջավայրից դժգոհություններ են  ստացել՝ իշխանությունները ոչ բարյացկամ դրսևորում են ցուցաբերում տնտեսվարողների նկատմամբ: Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ղեկավարն այսօր անդրադարձել է  նաև Հայաստանի տնտեսական աճի  կանխատեսումների փոփոխություններին. Ի դեպ, տարեսզկբին  հայտարարված չորս տոկոս տնտեսական անկման փոխարեն, մեկից երեք տոկոս տնտեսական աճ են կանխատեսում:

 

Չնայած Հայաստանի՝ տնտեսական վեկտորի փոփոխությանը, Եվրամիությունը շարունակում է  աջակցել  Հայաստանին: Հաջորդ տարի օրինակ, ԵՄ պատրաստվում է մի շարք ծրագրեր կյանքի կոչել, աջակցությունը լինելու է  գործընկերների՝ Վերակառուցման ու Զարգացման Եվրոպական բանկի ու  գերմանական ընկերությունների միջոցով:  Տնտեսական ուղղության փոփոխությունը ոչ միայն  չի անհանգստացնում եվրոպացիներին  , այլ նաև մեծ են ակնկալիքները  Հայաստանի՝  ԵՏՄ-ի անդամակցությունից:  Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը կարծում  է, որ դեռ   շուտ է անդամակցության  արդյունքներն ամփոփել: Նաև նկատում  է՝ Հայաստանի համար նոր հնարավորություններ  են բացվել հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ վերամշակման ճյուղում, տեքստիլ արդյունաբերությունում: Որևէ մեկը չի կասկածում,  որ ԵՏՄ-ն նոր հնարավորություն է, սակայն, կարևոր է,  թե որքան արագ է լուծվելու տարանցիկ երկիր լինելու հարցը: Մարկ Դևիսը 2015թ տնտեսական տարին հետաքրքիր է համարում, հիշեցնում՝ եթե ՌԴ-ից եկող տրանսֆերտներն անցյալ տարի ՀՆԱ-ի 18 տոկոսն էին կազմում, այս տարի՝ 14 տոկոս են, իսկ սա ազդում է  քաղաքացիների գնողունակության վրա: Ըստ Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավարի՝

«Ռուսաստանի համար չորս տոկոս անկում ենք կանխատեսում, սակայն, Հայաստանի մասով մեր կանխատեսումները փոխվել են: Տարեսկզբին կարծում էինք, որ 1,5 տոկոս տնտեսական անկում է  գրանցվելու, սակայն, այժմ, համադրելով վիճակագրական տվյալները, 1-ից  3 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում»:

Հայ տնտեսվարողներին, վարկային կազմակերպություններին, եվրոպացի փորձագետները  ցանկանում են ,  այսպես ասենք գիտելիքներով զինել ու նրանց առաջարկել օգտվել մասնավոր կապիտալի ներդրման հնարավորություններից: Հոկտեմբերի 15-ին ու 16-ին Երևանում Վերակառուցման և Զարգազման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու Զարգացման Խումբը և Եվրոպական Միությունը, որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ նախաձեռնել են «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը:

Եվրոպացիննրը նաև գիտեն՝ հայ ձեռնարկատերերը սիրում են   ինքնուրույն են աշխատել, սա հայկական առանձնահատկություն չէ, այսպես է բոլոր երկրներում: Սակայն, տնտեսվարողները  նաև պետք է հասկանան՝ բիզնեսում հաջությունների հասնելու համար պետք է նաև սեփականատեր- գործընկեր ունենալ:  Հայաստանում ԵՄ պատվիրակութայն միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին չի կասկածում՝ մասնավոր կապիտալի ծավալների մեծացման հարցում հաջողություններ ունենալու են: Մտահոգություններ, սակայն, ունեն՝ բիզնես միջավայրից դժգոհություններ են  ստացել՝ իշխանությունները ոչ բարյացկամ դրսևորում են ցուցաբերում տնտեսվարողների նկատմամբ:  «Ուզում ենք պատշաճ կերպով զարգացնել ՓՄՁ ոլորտը Հայաստանում»,- Հայտարարում է  Հայաստանում ԵՄ պատվիրակութայն միջազգային համագործակցության պատասխանատուն:

Հավելեմ նաև, որ Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի տեղակցմամբ,  որ նոյեմբեր-դեկտեմբերին հաստատելու են հաջորդ երեք տարիների համար  նախանշված ծրագրերը, բայց դրանք հիմնականում երեք ուղղությամբ են լինելու՝ խորացնել ու արդիականացնել մասնավոր սեկտորը հատուկ շեշտադրությամբ, երկրորդ՝ զարգացնել տեղական կապիտալի շուկան ու տեղական արժույթով ֆինանսավորումը, երրորդ՝ պետական ծառայությունների մատուցման առևտրայնացում։ Այլ մանրամասները, առայժմ չեն հաղորդվում:

Back to top button